Դիսնեյն աշխատում է Ալադինի հետագա շարունակության վրա

«Disney Studio»-ն սկսել է «Ալադին» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումների աշխատանքները: Ռեժիսորը կրկին Գայ Ռիչին է:

Նոր մասում, ինչպես և նախորդում նկարահանվելու են Մենա Մասուդը, Նաոմի Սքոթը և Ուիլ Սմիթը, որոնք խաղում էին Ալադինի, Արքայադուստր Ժասմինի և ջինի դերերում: Բայց այս տեղեկատվությունը ֆիլմի ստեղծագործական խումբը դեռ չի հաստատում: Հիշեցնենք, որ «Ալադին» ֆիլմի առաջին մասի համաշխարհային ցուցադրություններից ստացված շահույթը կազմել է ավելի քան 1 միլիարդ դոլար: