Valentine’s Day. Միմյանց լավ ճանաչող ու սիրող Սարգիս և Մանո Գրիգորյանների սիրո բանաձևը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ, Showbiz.am-ը որոշեց զրուցել հայկական շոու-բիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպե՞ս են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանո՞վ են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյո՞ք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.am-ի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Հայտնի դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանները ամուսնացած են և ունեն հրաշք դուստրեր։ Զույգը միշտ աչքի է ընկել միմյանց հանդեպ սիրո գեղեցիկ դրսևորումներով, որի օրինակներից մեկը որոշ ժամանակ առաջ Սարգիսի անակնկալն էր կնոջը նա իր թևին Մանոյի աչքերի պատկերն էր դաջել։ Այս զույգն իրոք հայաստանյան շոու-բիզնեսի ամենահամապատասխան, սիրառատ և գեղեցիկ զույգերից մեկն է։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք Ձեր առաջին հանդիպման ընթացքում։

Մանո  Սկզբում հաճելի ծանոթություն էր, իսկ հետո հասկացա որ ունեմ շատ լավ ընկեր։

Սարգիս Մտածեցի ի՜նչ հաճելի աղջիկ է։


Հիշու՞մ
 եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք։

Մանո Առաջին անգամ հանդիպել ենք Թատերական Ինստիտուտի ընդունելության քնությունների ժամանակ։

Սարգիս Ընդունելության քննությունների ժամանակ։

 

 Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը։

Մանո Բնավորություն չասեմ, բայց ուժեղ մարդու տեսակն ու լավ ապրելու ցանկությունն եմ սիրում։ Շատ տարբեր բաներ կան, որ չեմ սիրում նրա բնավորության մեջ, նայած ժամանակ։

Սարգիս Սիրում եմ նրա համբերատարությունը։ Մանոյի բնավորության մեջ չեմ սիրում ամեն բան կիսատ լսելու սովորությունը։

Ի՞նչ է անում Ձեր սիրելին, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից,  Ձեր սիրտը շահել։

Մանո Սիրում եմ, երբ ժպիտով է ներողություն խնդրում, այլ ոչ թե խոսքով ։

Սարգիս Ժպտում է։

 

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք փոխել հանուն նրա։

Մանո  Շատ բաներ եմ փոխել, հստակ նշել չեմ կարող։

Սարգիս Հանուն Մանոյի սխալ է ասել, պարզապես շատ եմ փոխվել։

 

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր երջանկության բանաձևը։

Մանո Մեր երջանկության բանաձևը այն է, որ մենք իրար սիրում ենք։

Սարգիս Սերը։

 ԲԼԻՑ ՀԱՐՑԱՇԱՐ

Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է։

Մանո Սարգիսը   /   Սարգիս Ես 

 

Ո՞վ է ավելի էմոցիոնալ։

Մանո Սարգիսը   /   Սարգիս Ես

 

Ո՞վ է ավելի ներողամիտ։

Մանո Ես   /   Սարգիս Մանոն 

 

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում։

Մանո Սարգիսը   /   Սարգիս Ես

 

Ո՞վ է ավելի շուտ արթնանում։

Մանո Ես   /   Սարգիս Մանոն

 

Ո՞վ է ավելի ռոմանտիկ։

Մանո Ես   /   Սարգիս Մանոն

 

Ո՞վ է ավելի ինքնավստահ։

Մանո Սարգիսը   /   Սարգիս Ես

 

 Ո՞վ է ավելի համառ։

Մանո Սարգիսը   /   Սարգիս Ես

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան