Ինչո՞ւ Էնթոնի Հոփքինսը չի շփվում միակ դստեր հետ

Հայտնի դերասան Էնթոնի Հոփքինսը հոլիվուդյան ամենասիրելի աստղերից մեկն է ու երբևէ չի հայտնվել սկանդալների կամ կոնֆլիկտների կենտրոնում, սակայն վերջերս լրագրողները բացահայտել են նրա գաղտնիքներից մեկը, որի մասին դերասանն այսքան տարիներ խուսափում էր խոսել: Խոսքը նրա միակ դստեր՝ Աբիգայիլ Հոփքինսի մասին է, ում հետ դերասանը չի շփվում: Բայց ինչո՞ւ:

Նրանց հարաբերությունները փչացել են, երբ Հոփքինսն ամուսնալուծվել է և լքել դստերն ու նրա մորը: Տարիներ անց հայտնի դերասանը որոշել է վերականգնել միակ երեխայի հետ հարաբերությունները՝ նրան առաջարկելով նկարահանվել իր հետ ֆիլմերում:

«Նկարահանումների ընթացքում մեզ մոտ ամեն բան լավ էր, սակայն նկարահանման ավարտից հետո, վերջանում էին նաև մեր լավ հարաբերությունները: Ես երբեք չեմ զգացել, որ հայր ունեմ, սակայն նրան չեմ մեղադրում: Ինձ մոտ հիմա ամեն ինչ շատ լավ է, ես շրջապատված եմ սիրելի մարդկանցով, իսկ հայրիկը թող վայելի իր միայնութունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Աբիգայիլ Հոփքինսը: