«Փետրվարի 14-ին պատրաստ եմ, իսկ դու՞ք». Վերա Բրեժնևա

Երգչուհի Վերա Բրեժնևան ցույց է տվել երկրպագուներին, թե ինչպես է պատրաստվում սիրահարների օրվան: Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին Վերան իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր սելֆի ու դրան կից գրել.

«Փետրվարի 14-ին պատրաստ եմ, իսկ դու՞ք»:

Գեղեցկուհի շիկահերը կրում էր կապույտ զգեստ, որն էլ ավելի էր ընդգծում իր աչքերի գույնը և ադամանդյա մանյակ: Երկրպագուները շատ բարձր են գնահատել երգչուհու տեսքը և սկսել մեկնաբանություններում հաճոյախոսություններ գրել իրենց կուռքին: