«Barbie»-ի հագուստով Կիրկորովը ծաղրի առարկա է դարձել

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դարձել է «Երեկոյան Ուրգանտ» շոուի հյուրը: Ռուսական էստրադայի թագավորը նկարահանումների համար ընտրել էր բավականին տարօրինակ հագուստ:  Ֆիլիպը հագել էր վառ վարդագույն մորթյա վերարկու, սպիտակ տաբատ և վարդագույն սպորտային կոշիկներ:

Շատ երկրպագուներ բացասաբար են արձագանքել երգչի հագուստի ընտրությանը: Նրա ինստագրամյան հետևորդները մեկնաբանություններում գրում էին, որ Ֆիլիպի կերպարը չափազանց կանացի է:

«Սա գեղեցիկ չէ», «Աղջիկները սիրում են վարդագույն», «Barbie!», «Սա կանացի հագուստ է», «Տղամարդիկ չպետք է այսպես հագնվեն», «Այս հագուստով Դուք կնոջ եք նմանվում»- իրենց վրդովմունքն էին արտահայտում երկրպագուները: