Vogue-ում կանացի զգեստով տղամարդու լուսանկարները համացանցում իրարանցում են առաջացրել

Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստ Դևիդ Հոլբերգի` կանացի զգեստով նկարները համացանցում իրարանցում են առաջացրել: Էպատաժային լուսանկարները հայտնվել են Vogue-ի ռուսական համարի Ինստագրամում:

Դեյվիդ Հոլբերգը, որը նաև Ամերիկյան բալետի թատրոնի արտիստ է, ամսագրի համար լուսանկարվել է անսովոր կերպարով:

Առավել մեծ զարմանք է առաջացրել այն լուսանկարը, որում պարողը կրում է սև կիսաթափանցիկ զգեստ: Տղամարդը հանդես է եկել նաև վարդագույն գծավոր վերնաշապիկով: Մեկ այլ լուսանկարում Հոլբերգը ներքնազգեստով է և մոխրագույն վերարկուով, որը կրում է մերկ մարմնի վրա:

Օգտատերերի կարծիքները ոչ միանշանակ են եղել: Նրանցից ոմանք նշել են, թե այդ կերպարները շատ գեղեցիկ են, մյուսները կարծիք են հայտնել, որ լուսանկարներում տղամարդը չափն անցել է: