«Ինձ մեկ միլիոն եվրո են առաջարկել սեքսի համար։ Ես հրաժարվել եմ: Չեմ հասկանում հպարտանալ, դրանով, թե ինձ հիմար համարեմ»,- ծիծաղելով ՝ լրագրողների հետ զրույցում պատմել է երգչուհին։
Դուբցովան հավատացնում է, որ միշտ նախընտրել է վաստակել միայն սեփական արվեստով: Արտիստուհու խոսքով կոմերցիոն ջիղը հայտնվել է դեռ վաղ տարիքից։
«Ես սովորել եմ երաժշտական ուսումնարանում, զուգահեռաբար երգել եմ ռեստորանում (հորս և նրա երաժիշտ ընկերների հսկողության տակ) և շատ հպարտ եմ դրանով։ Վաստակել եմ, ի դեպ, պատկառելի գումար», – անկեղծանում է նա։
Հիշեցնենք, որ Դուբցովան չի խուսափում խոսել նաև անձնական կյանքում ունեցած իր անհաջողությունների մասին:
Նրա պնդմամբ՝ ամուսնու դավաճանությունից և ամուսնալուծությունից հետո նա բավականին գիրացել է և այժմ չի կարողանում ազատվել ավելորդ քաշից:
«Չնայած որ տղամարդկանց շրջանում մեծ պահանջարկ ունեմ, ինքնավստահությունս դեռ չեմ կարողանում վերականգնել»,- պատմում է երգչուհին: