Կիրկորովը մեկնաբանել է «Օսկար»-ի կարմիր գորգին ԴիԿապրիոյի հետ կապված «սկանդալը»

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստաալիքներից մեկի եթերում հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հրաժարվել է իր հետ «սելֆի» անել կարմիր գորգին:

Ինչպես նշում է ria.ru-ն, Կիրկորովը, որը որպես հյուր էր ներկա եղել կինոմրցանակաբաշխությանը, պատմել է, որ նույնիսկ չի էլ փորձել ԴիԿապրիոյի հետ «սելֆի» անել:

«Ինչ-որ մեկը կեղծ լուրեր է տարածել այն մասին, որ Լեոնարդո ԴիԿապրիոն հրաժարվել է հետս լուսանկարվել: Բայց ես նույնիսկ նման փորձ չեմ ձեռնարկել: Եվ հետո, եթե նույնիսկ նման բան եղել է, ապա ինչպես են այդ մասին իմացել, ինչպես դա բացատրել»,-ասել է երգիչը: Նա նաև հավելել է, որ արդեն սովորել է այն մարդկանց, որոնք իր մասին բամբասանքներ են տարածում։