Բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնը կարող է մարմնավորել կանացի գլխավոր դերակատարին ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմի հեռուստատեսային էկրանավորման ժամանակ: Այս մասին հայտնում է The Illuminerdi-ը:
Ներկայում HBO-ն հարավկորեական CJ Entertainment ստուդիայի հետ պատրաստվում է ֆիլմի 6-սերիանոց անգլալեզու վարկածի էկրանավորմանը: Սուինթոնից բացի, նախագծին մասնակցություն կարող է ունենալ նաև Մարկ Ռուֆալլոն:
«Մակաբույծները» ֆիլմը «Օսկարի» է արժանացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում, իսկ ռեժիսորը մրցանակի է արժանացել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար: