Ռուսական էստրադայի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան սիրահարների տոնին նվիրված Կրեմլում տեղի ունեցած տոնական համերգից հետո հազի սուր նոպա է ունեցել: Լրագրողների հետ զրույցի ժամանակ երգչուհին չի կարողացել շարունակել հարցազրույցը և ջուր է խնդրել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Երգչուհին ենթադրել է, որ իր մոտ ալերգիկ նոպա էր: Սկզբում Լոլիտան պատասխանել է հարցերին, սակայն հազի նոպան սաստկացել է և նա ստիպված է եղել ընդհատել հարցազրույցը: Այդ պահին նա պատասխանում էր նիհարելու վերաբերյալ հարցին և նշում, որ առողջությունն առաջնահերթ պետք է լինի. «Ահա, իսկ Դուք ասում եք` նիհարել, նիհարեցի և սկսեցի հազալ»,- կատակել է երգչուհին: