Հայտնի են վերջին 15 տարիների YouTube-ի ամենաշատ դիտումներ հավաքած տեսանյութերը

Օրերս YouTube վիդեոհարթակը տոնում էր իր 15-ամյակը: Դրա կապակցությամբ NewsWeek-ը հրապարակել է վիդեոհարթակում ամենից շատ դիտումներ հավաքած տեսահոլովակների ցանկը:

Այսպես, 2005 թվականին օգտատերերի շրջանակում ամենից հայտնի տեսանյութը Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոնալդինյոի մարզումների տեսանյութն էր:

Մեկ տարի անց դիտումների քանակով առաջ անցավ Ջուդսոն Լայպլիի The Evolution of Dance-ը: Այս հոլովակը ռեկորդակիրների շարքում մնաց 2 տարի:

2008 թվականին ամենից շատ դիտված հոլովակը կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի Girlfriend-ն էր:

Մեկ տարի անց այն իր տեղը զիջեց ընտանեկան հոլովակին: Օգտատերերին զվարճացրել էր, թե ինչպես է փոքր եղբայրը կծում մեծի մատը:

2009-2011 թվականներին առաջատար էր Ջասթին Բիբերի Baby տեսահոլովակը:

Հարավկորեացի ռեփեր Psy-ի  Gangnam Style-ը 2012-ի լիդերն էր: Այս ռեկորդը ոչ ոք չկարողացավ գերազանցել շուրջ 5 տարի:

Լուիս Ֆոնսին և Դեդի Յանկիի Despasito տեսահոլովակը 2017-ից ի վեր շարունակում է մնալ առաջատար: Նրանց տեսահոլովակը հավաքել է ավելի քան 6 միլիարդ դիտում: