Կրծքի իմպլանտները հեռացնելուց հետո Լերա Կուրդրյավցևան լուսանկար է հրապարակել

Շաբաթներ առաջ Լերա Կուդրյավցևան իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել էր հիվանդանոցից լուսանկարով և խոստովանել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ սարսափելի ծանր վիճակում է գտնվում:
Պարզվել էր, որ 15 տարի առաջ Կուդրյավցևան իմպլանտներ էր տեղադրել կրծքերի մեջ, որոնք այսօր այլևս պիտանի չեն: Դրանք պատռվել էին, ինչի հետևանքով հաղորդավարուհու մոտ սկսվել էր ներքին արյունահոսություն ու հեմատոմաներ էին առաջացել:

Լերան հեռացրեց իմպլանտները: Վիրահատությունից ընդամենը մի քանի շաբաթ է անցել, բայց հաղորդավարուհին արդեն նոր լուսանկար է հրապարակել:
«Սերգեյ Լազարևի հետ Գերմանիայում վարեցինք «Տարվա երգը»: Շնորհակալություն հանդիսատեսին։  Շնորհակալ եմ այս անհավանական գեղեցիկ զգեստի համար «Anais by Saakian» բրենդին»,- լուսանկարը մակագրել է «Секрет на миллион» հեռուստանախագծի հաղորդավարը։

Երկրպագուները սկսել են ծաղրել երգչուհուն, սակայն Լերան չի տրվել սադրանքներին և չի պատասխանել բացասական մեկնաբանություններին:

15.02.2020

2009 թվական2010 թվական