Սթինգը մենահամերգներ կունենա Ռուսաստանի 4 քաղաքներում

Աշխարհառչակ երգիչ Սթինգը իր «My Songs» համաշխարհային շրջագայության ընթացքում մենահամերգներով հանդես կգա նաև Ռուսաստանի 4 քաղաքներում:

Հանրահայտ ու սիրված երգիչը ելույթ կունենա Եկատերինբուրգում (սեպտեմբերի 25-ին) , Կազանում (սեպտեմբերի 27-ին), Մոսկվայում (սեպտեմբերի 29-ին) և Սանկտ-Պետերբուրգում (սեպտեմբերի 30-ին): Համերգների տոմսերը վաճառքում կլինեն արդեն փետրվարի 19-ից: