Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, որը թմրանյութերի չարաշահման հետևանքով մահացել է 2012թ., բեմ կվերադառնա հոլոգրաֆիկ պատկերի տեսքով, հայտնում է Daily Mail-ը:
Առաջին համերգը կկայանա փետրվարի 25-ին Մեծ Բրիտանիայում: Ոչ ավանդական ձևաչափով համերգի տոմսերն արդեն վաճառքում են: Համերգը կտևի մեկուկես ժամ: Կլինի նվագախումբ, բեք վոկալ և պարողներ: Ընդհանուր առմամբ, կհնչի տասնյոթ երգ:
Նախագծի կազմակերպիչները մտադիր են Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերով համաշխարհային շրջագայություն կազմակերպել, ինչի վերաբերյալ երգչուհու երկրպագուների մեծ բանակը ոչ միանշանակ կարծիք ունի: Շատերի համոզմամբ՝ սա անհարգալից վերաբերմունք է հանգուցյալի հիշատակի նկատմամբ։