Բասկետբոլի սիրահարներ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ներկա են եղել NBA-ի աստղային հանդիպմանը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With The Kardashian ռոալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ ներկա է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղային հանդիպմանը, որն անցկացվում է ամեն տարի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, աստղային զույգը նստել է առաջին շարքում ու հետաքրքրությամբ հետևել խաղին: Հայտնի է, որ Չիկագոյում կայացած հանդիպմանը Քարդաշյան-Ուեսթ զույգից բացի այլ աստղեր էլ են եղել՝ Սփայեք Լի, Ջենիֆեր Հադսոն, Chance The Rapper և այլք:

Հատուկ այս առիթով Քարդաշյանը կրել է տաք վերնահագուստ, կաշվե տաբատ և բարձրակրունկներ: Երեսունիննամյա գեղեցկուհին ու ամուսինը շատ ջերմ են եղել իրար նկատմամբ և նույնիսկ համբուրվել են բոլորի աչքի առաջ։