Աննա Սեմենովիչը նեղացել է լրագրողներից

«Իմ թանկագին լրագրողներ, ես հասկանում եմ ձեզ, ես ինքս լրագրությունից եմ սկել, և հասկանում եմ, որ բոլորին սենսացիա է հարկավոր։ Բայց քաղաքավարության նորմեր կան, և որքան հիանալի է, որ մեր ժամանակներում Instagram կա, ու ես կարող եմ վիճել ձեզ հետ։ Դուք գրում եք, որ երեք կրկնակզակ ունեմ և հսկայական որովայն։ Ես ամեն ինչ հասկանում եմ,  Armani-ի մոդել չեմ, բայց ես նորմալ, առողջ ու գեղեցիկ կին եմ։
Չունեմ երեք կրկնակզակ, ինչպես ձեզ ցույց են տվել երրորդ և չորրորդ լուսանկարներում, ես իմ արտաքինի գեղեցկության ապացույցներն ունեմ առաջին երկու տեսանյութերում։ Այդ տեսանյութերում առանց ֆիլտրերի երևում եմ ես»,- իր միկրոբլոգում գրել է Սեմենովիչը։

Արդեն մի քան օր է, ինչ Աննա Սեմենովիչը պատերազմ է հայտարարել պապարացիների դեմ, որոնք համացանցում տարածել են իր չափազանց անհաջող լուսանկարը:
Նկարում երգչուհին շատ գիրացած է թվում՝ ունի արտահայտված որովայն և ոչ թե կրկնակզակ, այլ եռակի կզակ: Երգչուհին շատ է զայրացել այդ լուսանկարը տեսնելուց հետո ու սկսել հրապարակել այդ օրն արված այլ լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ ավելի լավ տեսք ունի: