Անաստասիա Վոլոչկովան պատասխանել է Քսենիա Սոբչակի վիրավորանքներին

Բալետի ռուս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սոբչակի կողմից իր հասցեին հերթական հարձակումը։
Քսենիան Վոլոչկովայի շպագատներն «անճոռնի» ու «ծիծաղելի» է անվանել։

«Ինձ հատուկ չէ նմանվել այն մարդուն, ով ցեխ է շպրտում ուրիշների վրա։ Ինչո՞ւ է Քսենիան անում դա։ Որովհետև ի սկզբանե Քսենիա Սոբչակը հետաքրքիր չէր ոչ ոքի։ Այդ մարդը թերարժեք է այն առումով, որ ցանկանում էր բալետի պարուհի դառնալ, բայց չդարձավ։
Քսենիան ամբողջ ընտանիքով, երբ Անատոլի Ալեքսանդրովիչ Սոբչակը դեռ ողջ էր, նստած էին Մարինյան թատրոնի առաջին շարքում, ուր ես արդեն պարտիա էի կատարում «Կարապի լճում»»,- հարցազրույցի ընթացքում ասել է Վոլոչկովան։