Օրլանդո Բլումի տառասխալով գրված նոր դաջվածքը

Հոլիվուդյան աստղ Օրլանդո Բլումը Instagram-ի իր անձնական էջի բաժանորդներին ցույց տվեց իր նոր դաջվածքը: Գրությունն արված է Մորսի այբուբենով` կետերով ու գծերով:

Աստղի նախաբազկին գրված է որդու՝ Ֆլինի անունը: Այնուամենայնիվ, դերասանի ուշադիր երկրպագուները նկատել են, որ տղայի անունը սխալ է գրված ու «L» տառի փոխարեն գրված է «R»: Տատու նկարիչը, ով արել է այդ դաջվածքը, արդեն խոստացել է ուղղել իր սխալը:

https://www.instagram.com/p/B8cJD5LlZgx/