Հայտնի «Ռապունցել» մուլտֆիլմը կինոֆիլմի կվերածվի (լուսանկարներ)

Ամերիկյան Disney ստուդիան շարունակում է դասական մուլտֆիլմերի ժամանակակից անիմացիոն էկրանավորման նախագիծը. հաջորդը կլինի «Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմի էկրանավորումը, հաղորդում է Screen Rant-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ մասին անձամբ հաստատել են կինոընկերության ներկայացուցիչները, որոնց խոսքով՝ նախագիծը մշակման նախնական փուլում է: Հայտնի է, որ սցենարը կգրի Էշլի Փաուելը:

Դերասանական կազմի մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն օգտատերերի շրջանում լուրեր են շրջանառվում, որ գլխավոր դերերից մեկը՝ արկածախնդիր Ֆլին Ռայդերի դերը, կարող է խաղալ անգլիացի դերասան Բեն Բարնսը («Նարնիի քրոնիկները՝ Արքայազն Կասպիանը», «Դորիան Գրեյը»):

«Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունեցել. ամբողջ աշխարհում ֆիլմը վաստակել է ավելի քան 592 մլն դոլար։