Դմիտրի Շեպելևի նոր սիրելին արդեն չի թաքցնում իրենց հարաբերությունները

Հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը կնոջ՝ ժաննա Ֆրիսկեյի մահից հետո շատ երկար ժամանակ թաքցնում էր իր նոր սիրեցյալին: Դիզայներ Եկատերինա Տուլուպովան ևս շատ զգուշությամբ էր վերաբերվում իրենց հարաբերություններին և շատ երկար ժամանակ թաքցնում էր իրենց կապն ու գրեթե համատեղ նկարներ չեր հրապարակում:

Բայց երբ Շեպելևը հաստատեց իրենց հարաբերությունների մասին տեղեկություններն ու սկսեց նկարներ հրապարակել, Եկատերինան որոշեց նույնպես հետ չմնալ: Նա սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել: