Ինչո՞ւ են բոլորը սիրում Լիզոյին

«Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում Բիլի Այլիշը միայն մեկ մրցակից ուներ՝ 31-ամյա երգչուհի Լիզոն:
140 կգ քաշ ունեցող երգչուհին ընդամենը մի քանի տեսահոլովակ թողարկելուց հետո կարողացավ գրավել միլիոնավոր մարդկանց սրտեր, որոնց թվում էին նաև միլիարդատերեր, աստղեր ու այլ հայտնի մարդիկ: Սևամորթ երգչուհին երգում է ինքնավստահության, սեքսի ու առողջ կյանքի մասին:

Լիզոյի համար խենթանում է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, ելույթի ժամանակ «Aerosmith» խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերը բեմից բղավեց, որ խենթանում է նրա համար, իսկ Time և Forbes Woman լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են յուրահատուկ երգչուհուն:

Սևամորթ լեզբուհին շատ ժամանակ անգամ չէր կարողանում նայել հայելու մեջ, որովհետև չէր սիրում սեփական արտաքինը, ով կմտածեր, որ այսօր նրա համերգներին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են միլիոնավոր մարդիկ:

Լրագրողների հետ զրույցում Լիզոն խոստովանել է, որ 10 տարի շարունակ նա գիշերել է իր փոքրիկ ավտոմեքենայի մեջ, օրեր են եղել, երբ նա գումար է խնդրել անցորդներից, սակայն այսօր նա համոզված է, որ այդ բոլոր դժվարություններն իրեն տրված էին հաջողության ճանապարհը ճիշտ գտնելու համար: