Ջասթին Բիբերը խոստովանել է, որ ուզում է պաշտպանել Բիլի Այլիշին

Երգիչ Ջասթին Բիբերը իր վերջին հարցազրույցի ժամանակ անկեղծացել է և նույնիսկ հուզվել, երբ սկսել է խոսել Բիլի Այլիշի մասին: Նա երգչուհուն սուպերաստղ է անվանել ու ասել, որ ուզում է նրան պաշտպանել:

«Ինձ համար դժվար էր, ես այնքան երիտասարդ էի, երբ մտա երգարվեստ և չգիտեի ուր գնալ: Բոլորն ասում էին, որ սիրում են ինձ, իսկ հետո միանգամից երես թեքեցին ինձանից: Ինձ համար դժվար է խոսել, բայց ես ուզում եմ, որ նա իմանա, որ կարող է ինձ վրա հույս դնել: Ոչ մի դեպքում չեմ ուզում ճնշում գործադրել նրա վրա, ամեն ինչ պետք է բնական լինի: Այնպես որ, ես պարզապես տեղեկացնում եմ նրան, եթե ես իրեն պետք եմ, ես կլինեմ այնտեղ» – խոստովանել է Ջասթինը:

Բիլի Այլիշը արդեն երկար տարիներ է, ինչ Բիբերի հավատարիմ երկրպագուն է: Երգչուհուն իսկապես հուզել է իր սիրելի երգչի անկեղծ խոստովանությունը: Այլիշը իր ինստագրամյան էջում հրապարակել է Ջասթինի հարցազրույցից մի հատված և իր ննջասենկյակի լուսանկարները, որի պատերին փակցված են Բիբերի նկարները:

https://www.instagram.com/p/B8j4oBvlTQw/?utm_source=ig_embed