Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին (լուսանկարներ)

Բրիտանացի հանրահայտ երգչուհի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր Ադելի «25» ալբոմի թողարկումից հինգ տարի անց երգչուհին հայտարարել է սեպտեմբերին ներկայացվելիք նոր ալբոմի մասին: Երգչուհին այս մասին հայտնել է ընկերոջ հարսանեկան արարողության ժամանակ ելույթ ունենալիս, գրում է Variety-ն:

Ադելն անցած հանգստյան օրերին մասնակցել է իր ընկերոջ հարսանեկան արարողությանը և ներկաներին հայտնել. «Իմ ալբոմին սպասեք սեպտեմբեր ամսին»:

Ըստ հաղորդման՝ պսակադրության արարողությունից հետո, երգչուհին անակնկալ ելույթ է ունեցել ներկաների առջև՝ կատարելով իր երգացանկից Rolling in the Deep երգը, Spice Girls բրիտանական փոփ-խմբի Spice Up Your Life երգը, Բեյոնսեի Crazy in Love ստեղծագործությունը և այլ երգեր:

2015 թվականին թողարկված «25» ալբոմից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 22 միլիոն օրինակ։ 2011 թվականին լույս տեսած «21» և 2008 թվականի՝ «19» ալբոմներն իրենց ճանաչվածությամբ չեն զիջել երգչուհու վերջին ալբոմին