«Հազար ամոթ». Կարեն Քոչարյանին հիասթափեցրել է Եվրատեսիլ մրցույթը

Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել «Եվրատեսիլ 2020»-ի վերաբերյալ:
Նրա պնդմամբ՝ Հանրային հեռուստատեսությունը իրական պրոֆեսիոնալ արվեստի փոխարեն նախընտրում է էրոտիկ շոուներ․«Էս ինչ է կատարվում…Արդեն հասանք նրան,որ Հանրային հեռուստատեսությունը իրական պրոֆեսիոնալ արվեստին նախընտրում է էրոտիկ շոուներ,այն էլ մուղամական մելիզմներով: Ու այդ հույն աղջիկը,«հայկական ծագումով» պիտի ներկայացնի Հայաստա՞նը: Հազար ամոթ մեզ բոլորիս»,-գրել է նա:

Հաղորդավարը նաև բացահայտել է կարևոր ու տհաճ միջադեպ, որը կատարվել է փորձերից մեկի ընթացքում: Նա պատմել է, որ Նիկոլայ Հարությունովը փորձի ընթացքում՝ մրցույթից երկու օր առաջ, բեմի անսարքության պատճառով ընկել էր՝ լուրջ վնասելով ոտքը: Նա ստիպված դուրս է եկել ելույթի ձեռնափայտով ու երգել նստած՝ զսպելով ցավը դեղերի միջոցով: Իսկ կազմակերպիչներն անգամ շտապ օգնություն չեն կանչել:
«Ախր ճիշտ էի անում էլի,որ վերջին տարիներին արհամարում էի այդ Եվրոտեսիլ կոչվածը»,- տխուր նոտայով եզրափակել է իր խոսքը Կարեն Քոչարյանը: