Աստղագուշակ փետրվարի 19-ի համար

Խոյ
Օրը հանգիստ կանցնի: Ցնցումներ չեն լինի, լուրջ խնդիրներ չեն ծագի: Հնարավորություն կընձեռնվի վերականգնել գործնական հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: Նաև ցանկություն կունենաք վերականգնել որոշ հին սիրային կապեր, ինչն այնքան էլ ցանկալի չէ: Փորձեք կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ: Հրաշալի օր է ուղևորությունների համար: Այսօր դրանք հոգնեցուցիչ կամ ձանձրալի չեն թվա: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նման հարցում այսօր չեք սխալվի:

Ցուլ
Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք: Ճիշտ կվարվեք, եթե այդ ժամանակահատվածը նվիրեք հանգստին: Զբաղվեք գործերով, որոնք առավել հոգեհարազատ են: Շատ շուտով աշխատունակությունը կբարձրանա, էներգիայի հոսք կզգաք և, արդեն օրվա երկրորդ կեսին, կարող եք անցնել կարևոր նախագծերի իրականացման աշխատանքներին: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ընտանեկան միջոցառումների համար: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները և անգամ հիասթափեցնել: Այսօր չափազանց խստապահանջ եք, ձեզ գոհացնելը՝ գրեթե անհնար:

Երկվորյակ
Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կիրագործեք այ ամենն, ինչ ծրագրել էիք:Այսօր ձեզ կհաջողվի արդյունավետ գործել և լավ արդյունք ստանալ, ինչպես նաև՝ կազմակերպել գործընկերների աշխատանքը: Բարեհաջող օր է ազդեցիկ մարդկանց հետ շփման, պետական կառավարման մարմիններ այցելության և կարևոր փաստաթղթեր կազմելու համար: Մտերիմները կուրախացնեն իրենց հոգատարությամբ և լավ լուրեր կհայտնեն: Ընտանիքի անդամների հետ շփումը՝ տրամադրություն կբարձրացնի:

Խեցգետին
Խեցգետինների համար որոշիչ կարող են դառնալ պարտականությունները, պարտքի զգացումը: Օրվա ռեժիմը կարող է թելադրել առողջական վիճակը: Հանգստյան օրվա միջոցառումները կարող են դառնալ ձեր առօրյա գործունեության տրամաբանական շարունակությունը կամ ինչ-որ ընդհանուր բան ունենալ ձեր մասնագիտության հետ: Հնարավոր են կարևոր իրադարձություններ՝ կապված ընտանի կենդանիների հետ: Բացառված չէ, որ ուրիշների համար զոհաբերեք ձեր հանգիստը:

Առյուծ
Այսօր աստղերն Առյուծներին կանաչ լույս են տալիս նախաձեռնությունների համար, սակայն խորհուրդ են տալիս հիշել ցանկացած նախաձեռնություն հնարավոր կողմնակի էֆեկտների մասին: Արժե նախապես գծել ծրագիրը և երթուղին, որպեսզի խուսափեք գերհոգնածությունից: Հաջող պահ է սիրային գործերում առաջընթացի և ծրագրային միջոցառումների համար, որոնք ուղղված են երեխաների բազմակողմանի զարգացմանը: Արժե նրանց հետ ֆիլմ դիտել, ճանապարհորդության մեկնել:

Կույս
Կույսերի ուշադրությունը կարող է կենտրոնացած լինել տան կամ տվյալ պահին գտնվելու վայրի վրա: Օրը տրամադրում է նախաձեռնությունների, կարող է հուշել կենցաղի լավացման, ինչպես նաև բիզնեսի զարգացման գաղափարներ: Ստեղծագործական երևակայության և ակտիվության համար առավել մեծ տարածություն կտա սեփական տունը կամ նախագիծը: Եթե դուք միայնակ չեք, արժե ձեր ստեղծագործ ծրագրերը համաձայնեցնել տնեցիների հետ:

Կշեռք
Կշեռքներն այսօր գործելու համար նոր խթան կստանան: Կարող է ուժգնանալ ճանապարհորդությունների, լեզուներ սովորելու, հեռակա շփման, արտասահմանյան կապերի և ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը: Չնայած անհատական լավ կանխատեսմանը՝ լիակատար երջանկության համար շատերին համախոհ պետք կգա: Ծրագրերի խոցելի տեղը կարող է դառնալ ինքնազգացողությունը կամ հուսալի օգնականի բացակայությունը:

Կարիճ
Կարիճների համար նորից ակտուալ է ռեսուրսների, պահուստների, բարեկեցության աճի թեման: Հնարավոր է գնումների կամ ներդրումների հերթական փուլը, շահում կամ բյուջեի համալրում: Ուշադրություն կպահանջի ուսման, ճանապորհորդության, փորձարարական նախագծի ֆինանսական, իրավական կամ տեխնիկական հիմքը: Կարևոր կլինի գործով ապացուցել ձեր սերը: Լավ ռեսուրս կդառնան սեփական տաղանդները, գիտելիքները, հմտությունները:

Աղեղնավոր
Աղեղնավորներն այսօր կախյալ կլինեն սեփական տրամադրությունից և ինքնազգացողությունից: Հնարավոր է հանկարծակի համակվածություն ինչ-որ գաղափարով: Օրն առաջարկում է մի քանի ուղի. ճիշտ ընտրությունը կբերի սխալների և գայթակղությունների նվազագույն հավանականության: Ճիշտ ուղին կապահովի ձեր կայուն հաջողությունը, սակայն նույնիսկ վստահ հաղթանակի ֆոնին բացառված չեն կասկածները:

Այծեղյջուր
Այծեղջյուրներին օրը խոստանում է հագեցած ներքին կյանք, ինտենսիվ հոգևոր որոնումներ, մտորումներ, համեմատություններ, աշխարհի տարբեր ծայրերից համախոհների հետ նամակագրության ակտիվացում: Շատ Այծեղջյուրներ հոգում ռոմանտիկ, արկածներ որոնողներ կդառնան: Հնարավոր է ոգևորության ներհոսք՝ կապված սիրային գործերի, տան կամ բիզնեսի ձևափոխումների հետ: Եթե գերադասում եք իրական աշխարհը, խորհուրդ չի տրվում ձգտել առաջին պլան:

Ջրհոս
Ջրհոսները կարող են նոր էջ բացել իրենց հետաքրքրող ուղղությամբ: Այսօր հաջող է ցանկացած այսրոպեական նախաձեռնություն՝ ներառյալ սիրայինները: Ռազմավարական հարցերում կարևոր է խորաթափանցությունը և կենսափորձը: Որպեսզի չնահանջեք դիրքերից և չկորցնեք վերջին հաղթանակների պտուղները, արժե հաշիվ տալ ձեզ տեղի ունեցած փոփոխություններում և չհավակնել հաջողության այն ոլորտներում, որոնք այժմ անհասանելի են:

Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում ավելի շրջահայաց լինել ծրագրերում: Անվտանգ չէ կուրորեն գնալ ոգևորության հետևից: Ռիսկ կա կասկածելի նախագծով տարվելու, ձեզ համար կեղծ կուռք ստեղծելու: Խայծ կարող է դառնալ յուրօրինակ գաղափարը, բարձր դիրքը, երազանքի իրականացումը: Գայթակղություններից խուսափելու և իսկապես արժեքավորը բաց չթողնելու համար աստղերը խորհուրդ են տալիս ժամանակին անջատել զգացմունքները և հրապուրիչ մոդելները քննել խիստ իրականությամբ: