Ջարեդ Լետոն իր երիտասարդ ընտրյալին ծանոթացրել է մայրիկի հետ

48-ամյա Ջարեդ Լետոն իր երիտասարդ ընտրյալին՝ Վալերյա Կաուֆմանին ծանոթացրել է մայրիկի հետ: Պապարացիները նրանց լուսանկարել են միասին Նյու Յորքի փողոցներից մեկում զբոսնելիս: Օսկարակիր դերասանը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր և Վալերյայի հարաբերությունների մասին, սակայն բոլոր աստղային խնջույքներին զույգը ներկայանում է միասին:

Ջարեդի ընտրյալն ազգությամբ ռուս է. նա արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում «Աշխարհի լավագույն 50 մոդելները» ցուցակում:
Վալերյան համագործակցել է այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel, Christian Dior, Giorgio Armani, Givenchy և այլն:
Ավելի վաղ աստղին մեղադրում էին անչափահաս մոդելների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: