Սոբչակը խոստովանել է, որ դիմել է «գեղեցկության ներարկումների» օգնությանը

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը օրեր առաջ համացանցում լայն տարածում գտած հարցազրույցից հետո, որում Ալլա Պուգաչովան պատմել է իր պլաստիկ վիրահատությունների մասին, որոշել է իր կարծիքն արտահայտել պլաստիկ միջամտությունների մասին ու ինքն իր մասին ասել է. «Ամեն ինչ բնական է, ոչ մի սիլիկոն»:

Սոբչակի հայտարարությանն ի պատասխան, նրա հետևորդներից մեկը գրել է. «Իսկ ֆիլլերները, բոտոքսը, շրթունքներում դրված սիլիկոնը անցել ու մոռացվե՞լ են, ինչպես Ձեր հիշողությունը դրանց մասին»: Քսենիան հարցն անպատասխան չի թողել և գրել է. «Բոտոքս ես հիմա էլ եմ անում, բայց շուրթերի ներարկումներ՝ ոչ»: