«Ինձ կապիկի հագուստ էր բաժին ընկել. ռասիզմ». մոդելը արտասվելով դուրս է վազել ցուցադրությունից

Թխամորթ մոդել Էմի Լեֆևրը, ով մասնակցել է Նյու Յորքում Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների ցուցադրությանը, պատմել է, որ բախվել է ռասիզմի կազմակերպիչների կողմից, ովքեր հրաժարվում են ընդունել այդ փաստը։

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում՝ փերտրվարի 7-ին՝  Junkai Huang ապրանքանիշի ցուցադրության ընթացքում։
Աղջիկը պատմել է, որ իր հագուստի մաս էին կազմում մեծ, կարմիր շուրթերի և ականջների տեսքով զարդեր, որոնք իրեն կապիկի էին նմանեցնում։

«Ինձ կապիկի հագուստ էր բաժին ընկել. ռասիզմ: Կուլիսների հետևում ես ցնցվում էի։ Ես կանգնել էի ու լաց էի լինում՝ աշխատակիցներին ասելով, որ այդ իրերով ինձ վատ ու տգեղ եմ զգում։ Ինձ ասացին, որ անհարմարություններին հարկավոր է դիմանալ ընդամենը 45 վայրկյան»,- Լեֆևրի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն։
Անկախ դրանից՝ մոդելը պոդիում է բարձրացել առանց աքսեսուարի և միջոցառումը լքել է իր դեֆիլեից անմիջապես հետո։