«Այո, ես «գնել եմ» ձայները». Ալսուն վերջապես խոստովանել է ողջ ճշմարտությունը

«Осторожно, Собчак!» հաղորդման շրջանակներում երգչուհի Ալսուն մեկնաբանել է «Голос.Дети» երաժշտական մրցույթի ընթացքում դստեր սկանդալը, որը շաբաթներ շարունակ քննարկվում էր լրատվամիջոցների կողմից:
Երգչուհին խոստովանել է, որ դստեր հաղթանակի համար «գնում էր» հեռուստադիտողների ձայները:

«Ես ինքս 40-ից ավելի նամակ էի ուղարկում նրա օգտին իմ բջջայինից»,-ասում է Ալսուն՝ հավելելով, որ քվեարկում էին նաև իր մտերիմ ընկերներն ու բարեկամները:
Սա չի համարվում կանոնների խախտում, սակայն այլ մասնակիցներ, պարզապես, ֆինանսապես հնարավորություն չունեին այսքան քվեարկելու:

Ալսուն նաև խոստովանեց, որ մրցույթից հետո դուստրը սարսափելի բովանդակությամբ նամակներ ու մեկնաբանություններ էր ստանում:
Ալսուն ստիպված էր զրկել փոքրիկ Միկելային բջջային հեռախոսից, համակարգչից և արգելափակել սոցիալական կայքերում նրա բոլոր էջերը.
«Ամենամեծ ցավն այն էր, որ ես չմտածված ցավեցրի դստերս: Նա դրան արժանի չէր»,- ասել է երգչուհին: