«3 միլիոն դոլար». Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը որոշել են այս տարի շքեղ հարսանիք կազմակերպել

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսն արդեն երեք տարի է, ինչ միասին են: Նախորդ տարվա մարտին Ռոդրիգեսն ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն և հսկայական ադամանդով մատանի նվիրել, սակայն զույգը հարսանիք մինչև այժմ չի կազմակերպել, գրում է lifeandstylemag.com կայքը։

Ներքին աղբյուրների տեղեկությունների համաձայն` սիրահար զույգը պլանավորում է այս տարի մասշտաբային միջոցառում կազմակերպել այս առիթով: Լոպեսն ու Ռոդրիգեսն արդեն կազմել են հյուրերի ցանկը, որոնց թվում է նաև երգչուհու նախկին ամուսին Մարկ Էնթոնին և նրա նախկին ընկեր Կասպեր Սմարթը:

Համացանցում հայտնվել է ոչ միայն հարսանեկան խնջույքի հյուրերի ցուցակը, այլ նաև դրա վրա ծախսվելիք գումարի չափը: Life & Style հրատարակությունը նշում է, որ զույգը պատրաստվում է հարսանեկան արարողության համար մոտ երեք միլիոն դոլար ծախսել։

«Սուպերգավաթից հետո Ջենիֆերն ու Ալեքսը որոշել են, որ պետք է ամռանն ամուսնանան: 2020 թվականն իրենց տարին կլինի»,- ասվում է հայտարարության մեջ: