Էլայջա Վուդը հայր է դարձել

Հայտնի դերասան Էլայջա Վուդը ամեն կերպ մարդկանց աչքից հեռու է պահում իր անձնական կյանքը: Բայց հոլիվուդյան աստղի ընկերներն արդեն տարածել են 39-ամյա դերասանի հայր դառնալու մասին լուրը:

Վուդի և իր սիրելիի՝ Մետ-Մարի Կոնգսվեդի հարաբերությունները սկսվել են 2017 թվականից, իսկ 2019-ի ամռանը դերասանի բազմաթիվ երկրպագուները Մարիի մատին արդեն նկատեցին ամուսնական մատանի: Հետաքրքիրն այն է, որ երեխան լույս աշխարհ է եկել 2019 թվկանի վերջին, բայց ծնողները արդեն մի քանի ամիս է կարողանում էին թաքցնել այդ իրադարձությունը: Երեխայի սեռը նույնպես գաղտնի էր պահվում, բայց արդեն պարզ է դարձել, որ փոքրիկը տղա է: