Հանուն ինչի՞ է Դանիլա Կոզլովսկին մեկնել ԱՄՆ

Հայտնի դերասան Դանիլա Կոզլովսկին արձակուրդ է վերցրել ու մեկնել ԱՄՆ, որպեսզի ծննդաբերության ժամանակ իր սիրելիի կողքին լինի: Երկրպագուները 2019-ի աշնանը տեղեկացան, որ Կոզլովսկին և Օլգա Զուևան պատրաստվում են ծնողներ դառնալ:

Դերասանուհին պատրաստվում է ծննդաբերել ԱՄՆ-ում, քանի որ շատ երկար տարիներ ապրել ու սովորել է այնտեղ: Զուևան վստահում է ամերիկյան բժշկությանը ու այդ պատճառով էլ այդպիսի որոշում է կայացրել: Իսկ Դանիլան որոշել է մեկնել, որպեսզի սիրելիի ու երեխայի կողքին լինի: Ըստ որոշ տեղեկությունների դերասանը մարտին հնարավոր է վերադառնա Ռուսաստան: