Ի՞նչ են անում Լոբոդան ու Սոբչակը և ինչու՞ է այդտեղ հայտնվել Լիդեմանի լուսանկարը

Երգչուհի Սվետլանա Լոբոդան լուսանկար է հրապարակել, որի վրա ֆոտոշոփի միջոցով ավելացրել է Քսենիա Սոբչակի դեմքը: Նկարում Սոբչակը նացիստ է, որն իր ձեռքում պահում է լեգենդար «Rammstein» ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանի լուսանկարը ու հարցաքննում է Լոբոդային:

Հումորային լուսանկարը երկրպագուներին անտարբեր չի թողել, նրանք սկսել են մեկնաբանություններ գրրել դրա տակ: Քիչ անց Քսենիան ևս տեսել է լուսանկարը ու մեկնաբանություններում գրել. «Պարզվում է, ինձ սազում է համազգեստ»:

Որոշ ժամանակ առաջ, Լոբոդան և Սոբչակը հարցազրույց են ունեցել, որի ընթացքում Քսենիան փորձել է մանրամասներ պարզել Լինդեմանի և Լոբոդայի հարաբերությունների մասին, բայց Սվետլանան ասել է, որ չի կարող հրապարակել իր ու Թիլի անձնական կյանքի մանրամասները հատուկ պայմանագրի համաձայն: Երգչուհին ուղղակի նշել է, որ երջանիկ է սիրելի տղմարդու կողքին: