«Սպասում ենք չորրորդ բալիկին». Սեդակովան ընտրյալի հետ ջերմ տեսանյութ է հրապարակել

Երգչուհի Աննա Սեդակովան ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է ջերմ ու ռոմանտիկ տեսնյութով:
«Ցանկանում եմ, որպեսզի մեր սիրո պատմությունը վազվզի մեր բնակարանում.. Սիրում եմ ձեզ՝ Յանիս, Թիմա և Մամբա և սպաում եմ տանը»,- տեսանյութին կից գրել է Աննան:
Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ էին պտտվում նրա հղիության մասին: Սեդակովան, վերջապես, հաստատել է ուրախալի լուրը՝ լրագրողների հետ զրույցում ասելով.«Սպասում ենք չորրորդ բալիկին»:

Երգչուհին երեխայի է սպասում 27-ամյա սիրելիից՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայից։
Աստղն արդեն երեք երեխա ունի։ Լատվիացի մարզիկի հետ Աննան հանդիպում է արդեն կես տարուց ավելի։

Այս պահին Աննա Սեդակովայի երեք երեխաներից ոչ մեկը չի բնակվում մոր հետ:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ չի տեսել իր երեխաներին. դրա պատճառը համերգային շրջագայություններն են:
Աննան խոստովանել է, որ վատ մայր է և շատ է ցավում, որ ոչ մի կերպ չի կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին: