Դպրոցական օձիքները կրկին նորաձև են

«Փիթեր Փենի օձիքն» այս գարնան գլխավոր թրենդներից մեկն է:
Շատերին հագուստի այս գիծը հիշեցնում է դպրոցական տարիները, և իսկապես, «Փիթեր Փենի օձիքները» ավելի երիտասարդ են դարձնում կերպարը:

Դպրոցական օձիքի առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ այսպիսի օձիքով բլուզը կամ վերնաշապիկը կարելի է համադրել ամեն բանի հետ՝ էլեգանտ կիսաշրջազգեստի, սպորտային տաբատի և անգամ ամառային կիսատաբատների հետ:

Դիզայներներն իրենց գարուն-ամառ 2020 հավաքածուներում արդեն ակտիվ սկսել են կիրառել այս նոր թրենդը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր կնոջ:
Celine, Batsheva, Tory Burch բրենդներն արդեն ներկայացրել են իրենց նոր հավաքածուները, որտեղ բոլոր կերպարներից անպակաս է «Փիթեր Փենի օձիքը»: