Մոդել Անաստասիա Րեշետովան իր ինտագրամյան հետևորդների հետ կիսվել է որդու՝ Ռատմիրի լուսանկարով ու պատմել փոքրիկի անվան մասին: Անաստասիան բացատրել է, որ Ռատմիր անունը լսելիս կարող ես կարծել, որ այն ունի արևելյան ծագում: Բայց իրականում այն սլավոնական ծագման հին անուն է ու նշանակում է «աշխարհի մարտիկ»:
Մոդելը նշել է, որ իր համար չափազանց կարևոր էր, որ փոքրիկի անունը գեղեցիկ հնչի հայրանվան հետ, իսկ Ռատմիր Տիմուրովիչը շատ ստացված անուն-հայրանուն է: Երկրպագուները սկսել են մեկնաբանություններ գրել, որոնցում ասում են, որ Ռատմիրը հայրիկի՝ Տիմատիի փոքրիկ կրկնօրինակն է: