ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մայրի՞կ է դառնալու։ Այս մասին շատերը ենթադրել են՝ տեսնելով գիրք նվիրելու օրվան նվիրված տեսահոլովակում երևացող նրա կլորացած փորիկը։
Սակայն 32-ամյա Ռևազյանի կենսագրականում որևէ տեղ չհանդիպեցինք նրա ընտանեկան կարգավիճակի մասին որևէ տեղեկության և նա երբևէ չի խոսել ամուսնացած լինելու կամ կողակից ունենալու մասին։
Նշենք, որ Ռևազյանը տեսահոլովակում շնորհավորում է ընթերցասերներին գիրք նվիրելու օրվա, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի 151-ամյակի կապակցությամբ և նվիրում Թոնի Ֆեռնանդեսի մասին պատմող գիրքը։