Իլոն Մասկն ու իր սիրելին պատրաստվում են ծնողներ դառնալ: Մասկի սիրելին տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասել է, որ չի պատրաստվում իրենց ապագա երեխային «նա» կամ «նե» դերանուններով կոչել, որպեսզի երեխայի մոտ պարտադրաբար չձևավորվի որևէ սեռի պատկանելիության զգացում: Ծնողները ցանկանում են, որպեսզի երեխան ինքնուրույն ընտրի իր սեռը:
«Երբեմն պետք է նրան պապիկիս հետ ուղարկեմ անտառ, որպեսզի երեխաս այնտեղ մեծանա: Անտառում կյանքը այդքան աղտոտված չէ, որքան մեգապոլիսում» – հավելել է ապագա մայրիկը: