«Ուտում է հայկական պանիր, երգում ու նվագում է». ինչպե՞ս է հոսպիտալացված Դմիտրի Դեբրովը

Ռուսական «Եղիր առողջ» հայտնի հեռուստատեսային ծրագրի հաղորդավար Ելենա Մալիշևան այցելել է Դմիտրի Դեբրովին, ով այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հաղորդավարուհին իր ինստագրամյան էջում հաղորդավարի հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Այցելեցի հիվանդ Դմիտրի Դիբրովին: Տեսքը լավ էր: Սեղանին դրված են ռոստովյան թթու, հայկական պանիր և շոկոլադե կոնֆետներ: Ձեռքին` բանջո: Նվագում ու երգում է հենց հիվանդանոցում…»:
Նա նաև ընդգծել է, որ Դիբրովը հիվանդի տեսք չունի, սակայն խոստացել է թողնել ծխելը:
Մալիշևան գրառումը մակագրել է.«Կազակները չեն հանձնվում»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնեցին, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի հաղորդավար Դմիտրի Դիբրովն իրեն վատ է զգացել ու կորցրել գիտակցությունը Եգոր Կոնչալովսկու «Լուսնի վրա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
«Առաջին ալիքի» նրա գործընկեր Լեոնիդ Յակուբովիչն անմիջապես օգնության է հասել Դիբրովին: Յակուբովիչն արագ կազմակերպել է գործընկերոջ հոսպիտալացումը ու տեղյակ պահել նրա ընտանիքի անդամներին: