Կուդրյավցևայի ամուսինն ասել է, որ նա դարձել է Բենջամին Բաթոնը

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի ամուսինը՝ խոկեյիստ Իգոր Մակարովն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել: Նկարն արվել է 7տարի առաջ:

Մարզիկը համեմատել է կնոջը հայտնի ֆիլմի հերոսի՝ Բենջամին Բաթոնի հետ, ով օրեցոր ավելի էր երիտասարդանում ու նկարին կից գրել. «Յոթ տարի առաջ… ինձ հետ Բենջամին Բաթոնն է»:

Քչերն էին հավատում, որ այս զույգի զգացմունքներն իրական են, բայց նրանք միասին են արդեն 9 տարի: