Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են Մալիբուում շքեզ առանձնատուն ձեռք բերել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որոնք այժմ բնակվում են Վանկուվերում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, ըստ հաղորդման, ցանկանում են Մալիբու քաղաքում տուն ձեռք բերել, գրում է Variety-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը նախատեսում է, ի վերջո, տեղափոխվել Լոս Անջելես և մշտական բնակություն հաստատել այնտեղ:

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, որը սեռափոխվել է`Բրյուս Ջեներից վերափոխվելով Քեյթլին Ջեների, Loose Women հաղորդման եթերում հայտնել է, որ լուրերի համաձայն՝ նախկին թագավորական զույգը Լոս Անջելեսի ամենագեղեցիկ ծովափնյա շրջանում առանձնատուն է փնտրում։

Երեկ համացանցում լուրեր են տարածվել, որ թագավորական զույգը հետաքրքրված է եվրոպական ոճով կառուցված Petra Manor առանձնատնով: Չնայած Daily Mail-ը անշարժ գույքը գնահատել է 7 մլն դոլար, կալվածքի սեփականատերն այն գնահատում է առնվազն 10 մլն դոլար, հնարավոր է նաև 20 մլն: Petra Manor-ը կառուցվել է 2015 թվականին։