Ջորջ Քլունիի կալվածքը մնացել է ջրի տակ «Դենիս» փոթորկի հետևանքով (լուսանկարներ)

Դերասան Ջորջ Քլունիի ու նրա կնոջ՝ Ամալի՝ Մեծ Բրիտանիայում գտնվող կալվածքը տուժել է «Դենիս» փոթորկի ժամանակ առաջացած հեղեղի պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ ջրի տակ է հայտնվել կալվածքի  մեծ մասը:

Առանձնատունը, որը կառուցվել է 17-րդ դարում, չի տուժել: Պարբերականի տեղեկություններով` այդ կալվածքի արժեքը գնահատվում է 12 միլիոն ֆունտ ստերլինգ (դերասանն առանձնատունը 2014 թվականին ձեռք է բերել 7,5 մլն ֆունտով, ինչից հետո մեկուկես տարի այն վերանորոգել է ու կարգի բերել):

Լրագրողների հետ զրույցում դերասանն ասել է. «Կարևորը ոչ ոք չի վնասվել աշխատակազմից: Փոթորկի ժամանակ զանգահարեցին և ասացին, որ կորել է կնոջս սիրելի շունը՝ Բեմբին: Բարեբախտաբար, նրան կարողացան շուտ գտնել: Իսկ աղետի հասցրած վնասի ֆինանսական մասը ո՛չ էական է, ո՛չ կարևոր»: