Բեն Աֆլեքը պատմել իր ամուսնալուծության և Ջենիֆեր Լոպեսի հետ իր այժմյան հարաբերությունների մասին

Վերջերս «New York Times»-ին տված հարցազրույցում Բեն Աֆլեքը անկեղծորեն խոսել է իր ու Ջենիֆեր Գարների ամուսնալուծության և իր ալկոհոլային կախվածության մասին, որն էլ հենց վերջ դրեց իրենց հարաբերություններին: Զրույցի ընթացքում 47-ամյա դերասանը անդրադարձել է նաև իր նախկին ընկերուհի Ջենիֆեր Լոպեսին:

Աֆլեքը, խոսելով Լոպեսի վերջին «Strippers» ֆիլմի մասին, ասել է. «Ջենին պետք է առաջադրել «Օսկաի»-ի մրցանակաբաշխությանը: Նա այդ ֆիլմում այնքան իրական է: Մենք պարբերաբար շփվում ենք, և ես շատ եմ հարգում նրան»:

Հիշեցնենք, որ Աֆլեքն ու Լոպեսը հանդիպում էին 2002-ից մինչև 2004 թվականներին: