Հայտնի է դարձել, թե 2018-ին Պուտինը ինչ է նվիրել Թրամփին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2018թ. ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին 12 արծաթե մետաղադրամներից կազմված հավաքածու է հանձնել, որոնք նվիրված էին ՌԴ-ում անցկացված ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հետևում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի տվյալներից, որտեղ հրապարակվել է տարբեր երկրների ղեկավարներից իշխանության դաշնային մարմինների աշխատակիցների ստացած նվերների ցանկը:

Նշվում է, որ նման հավաքածուի արժեքը գնահատվում է 1500 դոլար: Ինչպես հայտնի է դարձել, յուրահատուկ նվերը պահվում է ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունում։