«Մաժոր» սերիալի աստղ Պավել Պրիլուչնին ամուսնալուծվել է

«Մաժոր» սերիալի աստղ, դերասան Պավել Պրիլուչնին հայտարարել է կնոջից՝ դերասանուհի ու մոդել Ագաթա Մուցենիցեից բաժանվելու մասին։
«Մեր հարաբերությունները մնում են ընկերական, ամեն ինչ տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ, հարգանքով »,- գրել է Պրիլուչնին իր ինստագրամյան էջում։

Պավել Պրիլուչնին և Ագաթան ծանոթացել են դեռ 2011 թվականին: Ծանոթությունից ամիսներ անց գաղտնի ամուսնացել են և ունեն երկու երեխա:
Զույգի հարաբերություններում կոնֆլիկտների մասին երկրպագուները գիտեին դեռ վաղուց: Լրատվամիջոցներում հաճախ էին շշուկներ պտտվում, որ  զույգը բաժանման եզրին է:

Անանուն աղբյուրները հայտնում են, որ ամուսնալուծության պատճառը Պավելի վերաբերմունքն է կնոջ նկատմամբ:
Աստղային զույգի ընկերները հավատացնում են, որ խնդիրը Պրիլուչնիի կնամոլության մեջ է: