Խոակին ֆենիքսը՝ խոզի մասին պատմող ֆիլմի պրոդյուսեր

Տեղի է ունեցել ռուս կինոռեժիսոր Վիկտոր Կոսակովսկու «Գունդա» ֆիլմի պրեմիերան, որի գործադիր պրոդյուսերն է Խոակին Ֆենիքսը: Դերասանը հայտնի է կենդանիների պաշտպանությանն ուղղված իր բազմաթիվ կոչերով և ակցիաներով:

90 րոպեանոց ֆիլմը պատմում է ֆերմայում կենդանիների կյանքի մասին, սև և սպիտակ կադրերը իրար են հաջորդում առանց բառերի և ֆոնային երաժշտության: Հիմնական հերոս Գունդա խոզը, շփվում է իր խոճկորների և ֆերմայի հարևանների՝ մի ոտանի հավի և երկու կովերի հետ:

Ֆենիքսի խոսքով, ֆիլմը ցույց է տալիս կենդանիների միջև շփումը, որը շատ հաճախ ակնառու չէ մարդկանց համար: