Երգչուհի Լանա Դել Ռեյը չեղարկել է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Պատճառը հիվանդությունն է, որը վնասել է նրա ձայնալարերը:
«Կներեք, որ վերջին պահին տհաճ իրավիճակում թողեցի ձեզ, բայց հիվանդությունն ինձ հանկարծակիի բերեց: Դրա պատճառով ես կորցրեցի իմ երգեցիկ ձայնը: Բժիշկն ինձ դեռ 4 շաբաթ դադար է նշանակել» – բացատրել է երգչուհին և ներողություն խնդրել երկրպագուներից: