Օրեր առաջ Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում «Bottega Veneta» բրենդը նույնպես ներկայացրեց իր նոր աշուն-ձմեռ հավաքածուն: Այս տարի ապրանքանիշը ներկայացրեց նաև յուրահատուկ կոշիկների հավաքածու:
«Bottega Veneta»-ն ստեղծել է 100%-ով բիոքայքայվող կոշիկներ, որոնք դեն նետելուց հետո բացարձակ վնաս չեն հասցնում շրջակա միջավայրին: Կոշիկները կարող են կրել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Բրենդը շեշտն ավելի շատ դրել է կոշիկների էկոլոգիապես անվտանգ լինելու, այլ ոչ թե դրանց դիզայնի վրա: