Բիլանը ծանր առողջական վիճակի պատճառով հետաձգել է համերգը

Դիմա Բիլանը նախօրեին ելույթ է ունեցել Իժևսկում: Համերգից հետո երգիչը խոստովանել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում նա դուրս է եկել բեմ՝ հազիվ հաղթահարելով ցավը: Հաջորդը Կիրովում կայանալիք համերգն էր, որը հետաձգվեց երգչի առողջկան վիճակի պատճառով:

«Ես չէի ուզում ձեզ և իմ թիմին նեղացնել: Եվ ահա երեկ, ընդամենը 10 ժամով տուն վերադառնալով և առավոտյան մեկնելով համերգների Իժևսկում և Կիրովում, ես հասկացա, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից ու ես այլևս չեմ կարող ապաքինվել առանց բժշկի դիմելու: Առջևում կան շատ կարևոր նախագծեր, իսկ ես անդադար աշխատում եմ՝ առանց մեկ օր հանգստի: Պետք է գոնե մեկ օր նվիրեմ ինքս ինձ, որպեսզի իրավիճակը չվատթարանա» – ասել է Բիլանը:

Կիրովում աստղի համերգը նշանակվել է մարտի 23-ին: Բիլանը Կիրովի իր հանդիսատեսներին խոստացել է անակնկալ մատուցել: