Անաստասիա Րեշետովան զարմացել ու զարմացրել է իր կազմվածքով

Ռեփեր Տիմատիի կինը՝ մոդել Անաստասիա Րեշետովան նկարներ է հրապարակել, որոնցում ցույց է տալիս, թե որքան արագ է կարողացել վերականգնել իր կազմվածքը ծննդաբերությունից հետո:

Անաստասիան նաև հրապարակել է մի լուսանկար, որն արվել է Ռատմիրի ծնվելուց ընդամենը մեկ օր առաջ ու գրել, որ շատ զարմացած է, թե ինչպե՞ս իրեն հաջողվեց այդքան արագ վերականգնել իր գեղեցիկ կառուցվածքը, այն դեպքում, երբ ողջ հղիության ընթացքում սնվել է այնպես ինչպես ինքն է ցանկացել՝ առանց սահմանափակումների: